Հայկական կողմերը պատրաստ են հակահարված տալ

sahman4ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հնչեցրած վերլուծությանը Հայաստանի ռազմական պոտենցիալի վերաբերյալ:

«Եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել, թե այն, ինչ հրապարակվել է արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Իրականում ես կարող եմ ընդհանուր մի բան ասել, չխորանալով թվերի մանրամասների մեջ, որ համենայնդեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու»,- ասաց նա:

 


Այս թեմայով