«Հայկական ժամանակ». Իրավապահները ծառայում են ԼՖիկին՝ նպաստելով մարդու առևանգմանը և ունեզրկմանը

Ալեքսանյան«ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին։ Արմեն Իսրայելյանը պատմում է. որ 2015 թվականին իր և պատգամավորի միջև խնդիրներ են ծագել։ Պատճառն այն է եղել, որ Իսրայելյանը իմացել է. բայց Ալեքսանյանին տեղյակ չի պահել վերջինիս քեռորդու ՝ Սամվել Ղազարյանի խաղատնային հակումների մասին։ Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար։

 

«Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի։ Ասեց ինչ ունեք-չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց։ Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ և բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բանկերից փող վերցնելով։ Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք Է տամ իրեն»,– պատմել է Արմեն Իսրայելյանը նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություններից մեկում։ Ղազարյանը խնդրել Է, որ թողնեն գնա տուն և սեփականության վկայականները բերի և անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ ասելով, որ կվերադառնա Հայաստան։ Սակայն Ալեքսանյանը զգուշացրել է. որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն։ Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկել ոստիկանություն, ապա բերել հայ-վրացական սահման և հանձնև հայ սահմանապահներին։ «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը և տափս են ինձ ոստիկանության աշխատակիցներին։ Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողնեն։ Իմ հետևից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն։ Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ։ Զանգում են վերևներից, իրենց ասում են. որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են. թող տանեն։ Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,– մանրամասնել է Արմեն Իսրայելյանը։

 

Նույն օրը Սամվել Ալեքսանյանը մեկնել է Իրաք. իսկ Իսրայելյանին պահել են նույն վայրում։ Օրեր անց կայացել է Ալեքսանյանի և Իսրայելյանի հանդիպումը։ Դրանից հետո վերջինս եկել է տուն և ժամեր անց մեկնել ՌԴ։ Այստեղ էլ երկար չի մնացել քանի որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է գտնել իրեն և նույն պահանջը ներկայացնել

Դիտվել է 375 անգամ
 


Այս թեմայով