Հայկական բանակում ծառայությունից շատ դժվար է խուսափել. նախարար

index«Սահմանին լարվածություն առաջացնելով` մեր հարևանները փորձում են դրանով իսկ ազդել առաջին հերթին միջազգային կառույցների վրա, որպեսզի ավելի մեծ զիջումների գնանք, նաև Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, չհասկանալով որ երկխոսությունն է այն միակ ձևը, որը կարող է բերել խաղաղ քաղաքական պայմաններով հարցի լուծման»,-այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` փոխադարձ համաձայնություններն են, վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել, բանակցել և տեսնել, թե ինչպես կարելի է լուծել առկա խնդիրները. «Իսկ վստահության մթնոլորտի ձևավորումը հիմնականում կախված է հենց մեզնից, որը իրականացվում է առաջին գծում, ստեղծել խաղաղ պայմաններ, հրադադարի պայմանի կատարում, դիպուկահարներին ներքաշել, դիվերսիոն հետախուսական գործողություններից զերծ մնալ, միջազգային հետախուզական մեխանիզմներ գտնել, այս ամենից մեր հարևանները ցավոք հրաժարվում են: Այն ունի նաև ներքաղաքական նպատակներ»:

Սեյրան Օհանյանը հայկական զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը լիարժեք վերահսկում են և հակահարված են տալիս բոլոր ոտնձգություններին. «Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք և միշտ իրազեկում ենք ամեն ինչ: Այս օրերին սահմանում իրավիճակը վերահսկելի է, կրակոցներն են շատ, մեր զինծառայողներն իրենց տեղում են»:

Անդրադառնալով ծառայությունից խուսաբելուն նախարարն ասաց, որ խուսափել բանակում ծառայությունից շատ դժվար է տարբեր պատճառներով` լինի բժշկական, թե այլն, որովհետև բացի կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքից, իրենք համապատասխան օղակներ են մտցրել այդ աշխատանքի մեջ, վերահսկիչ վարչությունից, ռազմական ոստիկանության օպերատիվ ծառայությունից, որոնք համապատասխան աշխատանքներ են տանում. «Չեմ բացառում նաև, որ կլինեն բացթողումներ և սխալներ: Չի սխալվում այն մարդը, որն ընդհանուր առմամբ չի աշխատում: Ես միշտ ասել եմ, որ գոյություն ունի բողոքարկման համարկարգ, որը սկսում է ՊՆ կից խորհրդի գործունեությունից, նրան դիմելուց, թեժ գծերից, հրամանատարական կազմով և վերջացրած ինձնով և իմ ընտանիքով»:

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով