Վերջին 20 օրվա ընթացքում հայկական կողմից 9 զինծառայող է զոհվել՝ սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով, որոնք հրահրել է հակառակորդը: Ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմ: Այս թեմայի շրջանակներում այսօր զրուցել ենք գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ:
— Պարոն Տեր– Թադևոսյան, ընդամենը քսան օրվա մեջ ունեցել ենք արդեն ինը զոհ. այս աննախադեպ փաստը արդյո՞ք հիմք չի տալիս ասելու, որ սահմանին չհայտարարված պատերազմ է:
— Ո՛չ, ոչ մի պատերազմի մասին խոսք չկա: Մեծ հաշվով Ադրբեջանը խաղեր է խաղում: Մեզ համար պարզ է, որ նրանք էլ պատրաստ չեն պատերազմի, դե դա մի տարի առաջ էլ էր պարզ: Մի երկու օր սպասեք, ամեն ինչ կկարգավորվի: Այստեղ մեծ գործողություն է իրականացվում մեր Պաշտպանության նախարարության կողմից, իրենց եկեք չխանգարենք, թողնենք թող աշխատեն:
— Իսկ ի՞նչ գործողության մասին է խոսքը:
— Դե, մտածում են ամեն ինչ ուժեղացնեն: Դե աշխատում են, էլի, եկեք չխանգարենք, թողնենք թող աշխատեն: Բայց լավ գործողություներ արվում են, էլի… դա մեծ ողբերգություն էր՝ այդքան մարդ մեկ ամսվա մեջ:
Մանրամասնները Հայկական ժամանակ օրաթերթի էլեկտրոնային կայքում