Home » Real Politik » Հայը պետք է Հայաստանում մնա. ԵՄ դեսպանը ամոթանք է տվել ՀՀ իշխանություններին

Հայը պետք է Հայաստանում մնա. ԵՄ դեսպանը ամոթանք է տվել ՀՀ իշխանություններին

middle_1454490061_9925000Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երեւանում խոսել է Հայաստանից արտագաղթի, ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավոր ռիսկերի մասին:

Հանդես գալով «Սփյուռքի ներգրավման նորարարական ռազմավարությունը եւ մոտեցումները՝ երեխաներին առնչվող բարեփոխումների ոլորտում» համաժողովի բացմանը՝ Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին՝ նվազեցնելու եւ վերացնելու միգրացիոն հոսքերը:


«Հայաստանը միգրանտների երկիր է: Հայկական սփյուռքը շատ ակտիվ է եւ բավական հզոր լոբբի է շատ երկրներում: Հայկական սփյուռքը նաեւ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների աղբյուր է, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ աշխարհի միջեւ մշակութային կամուրջ: Սփյուռքը նաեւ նյութական աջակցության հնարավորություն է, մասնավորապես՝ դրամական փոխանցումների տեսքով: Բայց անկեղծ լինենք, այդ փոխանցումները քաղցրացնում են իրավիճակը: Նրանք, ովքեր արտասահմանում են, շատ ավելի մեծ օգուտ կարող են տալ, եթե մնան իրենց երկրներում»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն, լինելով Հայաստանում ամենախոշոր դոնորը, ցանկանում է օգնել ՀՀ իշխանություններին ՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի հայերը մնան Հայաստանում:

 Պատկերացնում եք, այս քննարկումը  ոչ թե ՀՀ կառավարությունում է, այլ ԵՄ դեսպանատանը: Հայաստանի ամենացավոտ խնդրի շուրջ իրենց մտահոգությունն են հայտնում եվրոպական կառույցները ու նաև գործուն քայլեր են իրականացնում: Սա իսկապես շառաչուն ապտակ է ՀՀ իշխանությունների երեսին: Պատիվ ունեցող իշխանությունները իսկապես իրենց անհարմար կզգային և «գետինը կմտնեյին», քանի որ իրենց անելիքը անում է ԵՄ դեսպանը: Դեսպանն էլ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել, նա իր այս քայլով փաստերոն ամոթանք է տվել իշխանություններին:

Դիտվել է 1,691 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy