Հայերը մեծ վտանգ են տեսնում Ռուս-թուրքական մերձեցման մեջ

Թուրքիան մեր հիմնական գործընկերն է. Պուտին«Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող գործարարները մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառովող պատժամիջոցները ՀՀ-ի համար օգտակար էին:

Մասնավորապես, այս տարվա սկզբից պաշտոնապես արգելվեց թուրքական արտադրության բանջարեղենի ներմուշումը ՌԴ, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին վերցնել բանջարեղենի ռուսական շուկայի մի փոքր հատվածը:

Մինչ այդ Թուրքիայից Ռուսաստան էր ներկրվում մինչև 300 հար տոննա լոլիկ: Դա ՌԴ ներմուծվող լոլիկի կեսն էր, և ոչ մի երկիր չէր կարողանում մրցակցել թուրքական լոլիկի հետ:

Պատժամիջոցներից հետո շուկան բացվեց, և այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից արտահանվող լոլիկի ծավալները աճեցին մի քանի տասնյակ անգամ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով