Հայերը հարկ են վճարում «Իսլամական պետության» զինյալներին

6c3925bՍիրիայի  Ռաքքա  (Ալ Ռաքքա) քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետության» կենտրոնատեղին,  5-6 հայ ընտանիք է ապրում: Նրանք    բնիկներ  են, եւ տեղացիների լեզվով կոչվում են   «հայ քրդեր»:  «Արեւելքը» Ռաքքայում ապրող հայ ընտանիքների մասին տեղեկություններ ստացավ հենց ընտանիքներից մեկի երիտասարդ անդամից, որը զգուշացավ ներկայանալ, բայց  մանրամասներ ներկայացրեց Ռաքքայի ներկայի իրավիճակից:

Մեր հայրենակիցը, որ ի դեպ, խոսում է մաքուր հայերեն, նշեց, որ  բացի մշտական ապրող այդ 5-6 հայ ընտանիքներից,  նաեւ  Սիրիայի    տարբեր շրջաններից  են բազմաթիվ հայեր գալիս     Ռաքքա` աշխատելու նպատակով:  Հակառակ երկրում տիրող պատերազմական իրավիճակին, նրանց հաջողվում է դրամ վաստակել «Իսլամական պետության» կենտրոնատեղի համարվող քաղաքում: Հայերը, ինչպես նշեց մեր զրուցակիցը,  այնտեղ զբաղվում են մեքենաների   եւ սարքերի վերանորոգման աշխատանքներով: Այն հարցին, թե վտանգավո՞ր չէ ապրել անմիջապես «Իսլամական Պետության» կենտրոնատեղի-բնակավայրում, այն դեպքում, երբ ամեն օր սարսափելի լուրեր  ենք լսում զինյալների կատարած վայրագությունների մասին, մեր    զրուցակիցը  պատասխանեց, որ «Իսլամական Պետությունը»  դրամական հարկ է սահմանել  այն ոչ մուսուլման ընտանիքների համար, որոնք ուզում են աշխատել եւ մնալ Ռաքքայում. այդ գումարը, իրենց աշխատածից որոշ բաժին   քաղաքի «տերերին» վճարելուց բացի, ինչ-որ տեղ  նաեւ ապահովական հարկ է: «Հայերը, քաղաքի ոչ մուսուլման  մյուս բնակիչների պես նույնպես    հարկ են վճարում «Իսլամական Պետության» զինյալներին: Դրամահարկի մուծումը  օգնում է, որ համեմատաբար ապահով զգանք: Չնայած, ընդհանուր առմամբ, ապահովություն չկա:  Օրինակ վախենում ենք քաղաքի ավելի հեռու վայրերը գնալ, չգիտենք` ինչ վիճակում է քաղաքի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, քանի որ այդ կողմերը ընդհանրապես չենք գնում, սովորաբար մեր արհեստանոցների  թաղերում ենք միայն մնում եւ աշխատում»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամբողջական նյութը այստեղ

 


Այս թեմայով