Հայերենը դարձել է Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցի հիմնական լեզուներից մեկը

Հայերենը դարձել է Կալիֆորնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցի երկու հիմնական լեզուներից մեկը: Մաունթին Վյու քաղաքի տարրական դպրոցում երկլեզու ծրագրի ներդրման շնորհիվ աճել է դպրոցի աշակերտների թիվը, գրում է The Los Angeles Times-ը:

Հայոց լեզվով դասերի պակասի պատճառով հայկական ծագմամբ որոշ ընտանիքներ մինչ այդ ստիպված էին մեկնել հարևան Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որն արդեն ունի հայերենով երկլեզու ծրագիր:

«Դպրոցի աշակերտների երեք քառորդը հայկական ընտանիքներից են: Տարիներ շարունակ ծնողները միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար»,- գրում է Los Angeles Times-ը:

 

 

 


Այս թեմայով