Հայաստան «օրենքով գողեր» չեն եկել

Գա ի՞նչ անի. Թոխմախի Մհերը՝ Պզոյի հետ հանդիպման  մասին«Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 3-ի համարում տեղ գտած՝ Երևանում քրեական աշխարհի ինչ-ինչ ներկայացուցիչների հավաքվելու վերաբերյալ հրապարակման կապացությամբ հայտնում ենք, որ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Թերթի վկայաբերած անձինք Հայաստանում չեն, հետևաբար չէին կարող մայրաքաղաքում շրջել շքախմբերով, հավաքվել ռեստորանում և մասնակցել ինչ-որ հանդիպումների ու հավաքների:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ անհիմն լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու փորձերից:

ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 545 անգամ
 


Այս թեմայով