Հայաստան ուղարկվող մասնավոր գումարները նվազում են ահռելի տեմպերով

Դրամով վարկավորումը կտրուկ նվազել է«Արտաքին աշխարհից դեպի Հայաստան ուղարկվող ոչ առևտրային դրամական փոխանցումները՝ մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել ահռելի տեմպերով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալները։ Այդ տվյալների համաձայն անցած տարվա նոյեմբերին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 68.4 միլիոն դոլար, 2014 թվականի նոյեմբերին արձանագրված ավելի քան 90 միլիոն դոլարի դիմաց (նվազումը՝ 24 տոկոս)։ Սա հատկապես ուշագրավ է նրանով, որ 2014 թվականին մասնավոր տրանսֆերտների ծավալը դրան նախորդած տարվա համեմատ արդեն իսկ նվազել էր 35 տոկոսով։ Այսպիսով, մասնավոր տրանսֆերտների ծավալը երկու տարվա ընթացքում նոյեմբեր ամսվա կտրվածքով նվազել է ավելի քան 2 անգամ։ Նշենք, որ մասնավոր տրանսֆերտների այսպիսի փոքր ծավալ չէր արձանագրվել անգամ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի ընթացքում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական ժամանակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով