Հայաստան ներկրվող որոշ ապրանքների դեֆիցիտ Է նկատվում

Bavra_1«Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ նախագահ նշանակելուց հետո, ինչպես նշել էինք, դադարել է, այսպես կոչված՝ «կարգոնհրի» աշխատանքը։ Դրանք ընկերություններ են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում են իրենց ապրանքները։

«Կարգոների» գործունեության դադարեցման հետևանքով, ըստ մեր հավաստի տեղեկությունների, Հայաստան ներկրվող որոշ ապրանքների դեֆիցիտ Է նկատվում։ Այն դեռ միայն մեծածախ շուկայում Է, բայց այսպես շարունակվելու դեպքում մոտ 20-30 օր հետո կտեղափոխվի նաև մանրածախ շուկա։ Խոսքը կենցաղային սարքավորումների, տեխնիկայի, հագուստեղենի մասին Է։ Խնդիրն այն Է, որ նախկինում «կարգոները» որոշակի վճարի դիմաց և մաքսայինի հետ «համագործակցելու» շնորհիվ ներկրողների ապրանքները մաքսազերծում Էին քաշով, իսկ հիմա ցանկացած ապրանք մաքսայինը մաքսազերծում է հատով և բացառապես հսկիչ գներով, որոնք աստղաբաշխական են, և փոքր ու միջին գործարարները այդպիսի գներով մաքսազերծումից հետո ոչ մի կերպ չեն կարող մրցակցել խոշոր ու ստվերում աշխատող խոշոր բիզնեսի հետ։ Այդ իսկ պատճառով փոքր ու միջին ներկրողները ժամանակավորապես դադարեցրել են ներկրումները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով