Հայաստան մտնող փողերը պակասում են

դոլար«Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել։ Ինչպես հայտնի Է՝անցած տարվա սկզբից տրանսֆերտները սկսեցին կտրուկ նվազել, և ցուցանիշները հավասարվեցին հեռավոր 2007 թվականներին։ Ժամանակներ, երբ թվում Էր, թե ավելի վատ չի կարող լինել։ Սակայն այս տարվա հունվարին ստացված տիանսֆերտների չափը փաստում Է, որ վատից Էլ վատ կարող Է լինել։

 Այսպես, «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 29 մլև 372 հազար դոլար։ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը եղել Է 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին՝ 78 մլն 614 հազար։ Տրանսֆերտների՝ այս տարվա ցուցանիշից ցածր թիվ մեկ Էլ եղել Է հեռավոր 2005 թվականին։ Նույնիսկ 2006-ին տրաևսֆերտների զուտ ներհոսքն ավելի մեծ է եղել և կազմել Է 31 մլև 128 հազար դոլար։ Սա նշանակում Է, որ Հայաստաևի տնտեսությունը, որը հիմնականում գոյատևում Է հենց տրանսֆերտների հաշվին, շարունակում Է աղքատանալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով