Հայաստան կայցելի ՌԴ ՀՕՊ զորքերի աշխատանքային խումբը

ՌԴ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների աշխատանքային խումբը կայցելի Հայաստան, տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Խումբը Հայաստան կայցելի դեկտեմբերի 12-ից 15-ը` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման նպատակով:

 


Այս թեմայով