Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Medvedev_AbrahamyanԼրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկին՝ նա ասաց, որ այդ հարցում դեռ առաջընթաց չկա: «Դա քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ապրիլի 7-ին կլինի Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որի ժամանակ կաշխատենք քննարկել այդ հարցը և ունենալ պատասխաններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով