Հայաստան են տեղափոխվել եզդի փախստականներ

11707495_862245603853670_4234046761938900990_nԻնչպես տեղեկացնում է «Սինջար եզդիների ազգային մաիվորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին, այսօր Էրբիլ-Երևան չվերթով երևան են ժամանել  եզդի փախստականների 3 ընտանիք, որոնք Շանգալի եզդիների ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանքիներ են:

«Մեր կազմակերպությունը մի քանի ամսի աշխատել է այս խնդրով և այսօր մեզ հաջողվեց Հայաստան բերել երեք ընտանիք: Այս ընտանքիները փախնելով Շանգալի ցեղասպանությունից՝ քրդական իշխանությունների «ջանքերով» կրկին անգամ հայտնվել էին մահվան վտանգի առաջ: Ես կողմանակից չեմ, որ շատ եզիդներ լքեն Իրաքը, սակայն այս ընտանքիներին չօգնել չէինք կարող: Սկզբնական շրջանում լուծել ենք կացարանի խնդիրը և փորձելու ենք նաև մնացյալ խնդիրները լուծել»,- մեզ հետ զրույցում ասաց Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ ցանկացողները կարող են նաև օգնել, քանի որ այս ընտանքիները օգնության կարիք ունեն.«Շատ կխնդրեմ բոլոր ցանկացողներին օգնել մեզ՝ հագուստով, սննունդով և անհրաժեշտ պարագաներով»,-եզրափակեց Բորիս Մուրազին:(Օգնել ցանկացողները կարող են դիմել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասրակական կազմակերպություն հեռ. 098 487 637, e-mail.boroozman@gmail.com)

Դիտվել է 202 անգամ
 


Այս թեմայով