Հայաստանում Snickers-ը 50 դրամով էժանացել է, որն է պատճառը

201477124754_3Արդեն մի քանի օր է ինչ շուկայում 50 դրամով էժանացել է Snickers շոկոլադե բատոնների արժեքը: Ընդհանրապես Հայաստանում ապրանքների էժանացում շատ հազվադեպ է տեղի ունենում և այս դեպքը հետաքրքրություն առաջացրեց:
Մենք փորձեցինք կապ հաստատել տվյալ շոկոլադե բատոններ ներկրող ընկերության ներկայացուցիչների հետ և պարզել, թե ինչու են որոշել էժանացնել ներկրվող ապրանքի արժեքը: «ՖԼԵՇ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը Politik.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գների իջեցում է տեղի ունեցել, սակայն հրաժարվեց նշել կոնկրետ պատճառները. «Դա մեր ընկերության որոշումն է, որը մենք պարտավոր չենք հրապարակային դարձնել»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր տեղեկությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Snickers շոկոլադե բատոնները մինչ այս ներկրում էր միայն «ՖԼԵՇ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, սակայն իրավիճակը փոխվել է և շուկայում հայտնվել է մեկ այլ ներկրող ևս: Փաստորեն այս օրինակը շատ պարզ ցուց է տալիս, թե որքան օգտակար կարող է լինել մոնոպոլիայի կոտրումը:

Դիտվել է 235 անգամ
 


Այս թեմայով