Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան

Այսօր Առինջ գյուղում Մայնինգ ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց։

Նա ասաց, թե Հայաստանում օլիգարխեր չկան։ Երբ լրագրողները նրան փոխանցեցին, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, Փաշինյանը արձագանքեց. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»։

Երբ լրագրողներից մեկը վարչապետի պաշտոնակատարին հիշեցրեց իր խոսքերը, թե որևէ օլիգարխ խորհրդարանում անելիք չունի, Փաշինյանը արձագանքեց. «Հայաստանում օլիգարխներ չկան»։

Այս թեմայով