Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները

ԴիպուկահարՀայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պրակտիկ մարզումներին ներգրավված են 100-ից ավելի դիպուկահարներ: Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զինծառայողների ուսուցմանը, տակտիկական և կրակային պատրաստությանը` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները: Մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:

Հատուկ ուսումնական կենտրոնում պատրաստություն անցած հրահանգիչները մարզումներ կանցկացնեն նորակոչիկների հետ` անհատական կանոնների և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու ուղղությամբ:

Դիպուկահարների պատրաստման պարապմունքները կավարտվեն մրցույթների անցկացմամբ, ինչպես նաև նորմատիվների հանձնմամբ:

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով