Հայաստանում դիկտատուրա կհաստատվի

Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ չնայած ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե նրանք վարչապետի պաշտոնում տեսնում են միայն ու միայն Սերժ Սարգսյանին, սակայն ամենավերևներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի` Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար:

Եթե այս սցենարը ի կատար ածվի, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կունենա անսահման իշխանություն։

Ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, որն էլ իր հերթին մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում։ Նաև հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունում որևէ որոշում չի ընդունվում առանց Սերժ Սարգսյանի, կամ ավելի ճիշտ է ասել, որ ՀՀԿ-ում որոշումները ընդունում է Սերժ Սարգսյանը։

Ստացվում է, որ ՀՀԿ միջոցով Սերժ Սարգսյանը լիակատար իշխանություն է ունենում երկրի քաղաքական կյանքում։

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածը՝ հասկանում ենք, որ խաղաղ պայմաններում պաշտպանության նախարարը փաստացի երկրի գլխավոր հրամանատարն է ու նրան է ենթարկվում նաև Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը՝ գլխավոր շտաբի պետը։

Այս ամենը համադրելով` հասկանում ենք, որ, եթե Սերժ Սարգսյանը դառնա պաշտպանության նախարար, ապա նա կլինի Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը: Միաժամանակ նշենք, որ եթե մի երկրի ամենաազդեցիկ մարդը,  ռազմական ղեկավարն է, ապա այդ երկիրը չի կարող լինել ժողովրդավար երկիր։

 


Այս թեմայով