Պուտինը Հայաստանում ստացել է ձայների 90 %-ը

 Երեկ Ռուսաստանի դաշնությունում տեղի ունեցավ ՌԴ նախագահի ընտրությունները, որի արդյունքում Վլադիմիր Պուտինը ունենալով ձայների ավելիք քան 76%-ը արդեն 4-րդ անգամ կղեկավարի երկիրը: 

ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը, Հայաստանում աննախադեպ ձայներ են ապահովել Վլադիր Պուտինի օգտին:  ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրությունների համար հատկացված ընտրատեղամասերում Վլադիմիր Պուտինը ստացել է քեվարկողների ձայների 90 տոկոսը, հաղորդում է ռուսական դեսպանատունը:

Երևանում քվեարկությանը մասնակցել է 4879 մարդ, իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը աննախադեպ երևույթ է անվանել, այսպսի թվով մասնակցությունը:

Գյումրիի ընտրատեղամասում Ռուսաստանի նախագահական ընտրություններում մասնկացել է ավելի քան 1200 մարդ, սակայն քվեարկության մասին տվյալները դեռևս չեն հրապարակվել:

Այս թեմայով