Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չպետք է գիշերը հանգիստ քնի

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։

«Ուրախ եմ ձեզ հանդիպելու համար, չնայած ձեզ հանդիպելիս սովորաբար չեն ուրախանում, չէ՞», — աշխատակիցներին դիմելով կատակեց վարչապետը։

ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ամենակարոևր գործերից մոկը որը պետք է անի ՀՔԾ դա մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է.

«Եթե նախկինում եղել են գործեր, որոնք ինչ ինչ պատճառներով չեն ընթացել , ես հույս ունեմ որ քննիչները կանդրադառնան այդ գործերին ՀՀ-ում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ազատ , արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու հարցից նշելով որ ընտրությունները պետք է այլևս արտահատեն ժողովրդի կամքը.
«Այս առումով հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը` հատկապես ընտրակաշառքների հետ կապված գործողությունները:
Հույս ունեմ այդ հանցագործությունները կարժանանա պատշաճ քննության բերելով կոնկրետ արդյունքներ»,-ասաց ՀՀ վարչապետը:
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ աշխատանքը չպետք է լինի տեղապտույտային , այլ պետք է պարբերաբար հասնել արդյունքների.
« ՀՀ-ում, ոչ մի կոռուպցիոներ չպե’տք է գիշերը հանգիստ քնի, և ՀՀ-ում ցանկացած օրինապահ քաղաքացի պե’տք է գիշերը հանգիստ քնի, իրեն զգա ազատ և երջանիկ, որովհետև ՀՀ-ում կա կառավարություն, դատական իշխանություն, իրավապահ համակարգ, որը ապահովում է իր անվատնգությունը , ազատությունը և իրավունքները»:

 


Այս թեմայով