Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանում շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա. Հովիկ Աբրահամյան

Հայաստանում շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա. Հովիկ Աբրահամյան

ՀովիկՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի անդամներին հիշեցրեց մայիսի 12-ին էկոնոմիկայի նախարարությանն ու ՏՄՊՊ հանձնաժողովին տված իր հանձնարարկանների մասին, որտեղ առաջարկել էր քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը մրցակցային պայմանների վրա:

«Մեզ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաները՝ ինչպիսք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թրչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային  վառելիքի շուկաները ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու բացատրեց դրա պատճառը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, նշված շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան ինչը բերում է մրցակցության խաթարման, ՓՄՁ-ներին շուկայից դուրս մղման, նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շուկաների ոտնահարման, կոռուպցիայի, գների անհիմն տատանումների եւ համախառն տնտեսական վնասի առաջացման:

Դիտվել է 91 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy