Հայաստանում նո՞ր զինված հարձակում կարող է լինել

զինված բանդա2015 թվականի նոյեմբեր ամսից ՀՀ կարևորագույն օբյեկտները սկսեցին հսկել ԱԱԾ զինված աշխատակիցները: Նման կերպ հսկվում էին մասնավորապես ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ և նախագահական նստավայրը: Ուժեղացված հսկողությունը կապված էր Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի հետ, որը ըստ պաշտոնական տեղեկատվության պատրաստվում էր զինված հարձակում իրականացնել պետական շինությունների նկատմամբ:

Հետագայում, երբ նույն մեղադրաքով ձերբակալեցին Ժիրայր Սեֆիլյանին հասկանալի էր, թե ինչու են ավտոմատավորները շարունակում հսկել վերը նշված շենքերը: Հուլիսյան դրամատիկ դեպքերի օրերին ևս ավտոմատավորները ուժեղացված ծառայություն էին իրականացնում: Սակայն հետաքրքիր է, որ ՍԱՍՆԱ Ծռեր խմբի հանձնվելուց հետո ևս պետական կարևորագույն շինությունները շարունակում են մնալ ուժեղացված հսկողության տակ: Ամենայն հավանականությամբ զինված հարձակման վտանգը դեռ չի անցել:

Դիտվել է 4,079 անգամ
 


Այս թեմայով