Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա բանանը համարում է աշխարհի ամենաթանկ միրգը

59273Միհրան Պողոսյանն իր հրաժարականի դիմումում գրել է, թե ցավում է, որ իր անունը Իլհամ Ալիեւի անվան կողքին է հայտնվել, որից հետո նոր մտահոգվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զուգահեռներ տանելու խնդրով: 
Էն, որ տարիներ շարունակ պետական գնումների ապօրինի մեխանիզմներով ԴԱՀԿ-Քեթրին առեւտրաշրջանառության բարձ ցուցնաիշ է գրանցվել,
Էն, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա բանանը համարում է աշխարհի ամենաթանկ ու իրեն անհաս միրգ,
Էն, որ ՀՀ քաղաքացիները կողոպտվում են տարիներ շարոնակ 5 հազար դրամ վարչական տուգանքը չկատարելու հետեւանքով, եւ կամ ԴԱՀԿ-ի «տեխնիկական» սխալների հետեւանքով հարցուցված վարույթների ձեռը (Էլ չեմ ասում, որ ԴԱՀԿ-ն ապօրինաբար տարիներ շարունակ առանց դատարանի ակտի հարկադիր գործառույթ է իրականցրել), հեչ:
Ստացվում է, որ Ալիեւի անվան կողքը հայտնվելն ամենաուժեղ հարվածն է հասցրել գլխավոր հարկադիրին ու նա դրանից ծնկի է իջել: Դե վերջ տուր….
ՀՀ քաղաքացիները բազմիցս են ականատես եղել կապիկություններ անող ներկա եւ նախկին պաշտոնյաների: Հանգչիր խաղաղությամբ:

Գրում է Տիրայր Մուրադյանը:

Դիտվել է 1,406 անգամ
 


Այս թեմայով