Հայաստանում մահացել է «օրենքով գող» Գիժ Կառլենը

default87 տարեկանում Երեւանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, որը քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Գիժ Կառլեն: «Փրայմ Քրայմ» գործակալության տվյալներով, մի քանի օր առաջ Կառլենը տեղափոխվել է երեւանյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այսօր առավոտյան մահացել է: Չնայած հանցավոր կենսակերպին, որին Կառլենը փորձում էր հավատարիմ մնալ մինչ խոր ծերություն, նա գողական աշխարհի հայտնի դեմք չի դարձել ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Մարդկանց հիշողության մեջ նա մնացել է ոչ համարժեք արարքներով, ինչի հետեւանքով էլ ստացել է մականունը:

 


Այս թեմայով