Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանում հայրը բռնաբարել է անչափահաս դստերը

Հայաստանում հայրը բռնաբարել է անչափահաս դստերը

բռնա41-ամյա հայ տղամարդը մեղադրվում է մեկ տարի շարունակ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, դստերը բռնաբարելու և խոշտանգելու մեջ:Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ ներկայումս 16-ամյա աղջկա նկատմամբ հոր կողմից անառակաբարո գործողությունները կատարվել են դեռևս 2013թ. դեկտեմբեր ամսից սկսած, երբ աղջիկը 14 տարեկան է եղել:
Մասնավորապես, հայրը՝ դստերը պոռնկագրական տեսաֆիլմեր և նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերվող հարցերի շուրջ լկտի զրույց է տարել, անպարկեշտ ձևով հպվել նրա մարմնի տարբեր մասերին, շոյել սեռական օրգանները, նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը՝ նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացրել և բավարարել սեփական սեռական պահանջմունքները:
Իսկ արդեն ամիսներ անց՝ 2014թ. ամռանը, հայրը խոշտանգել է անչափահաս դստերը, պարբերաբար ծեծել և երկարատև ժամանակով սահմանափակել է վերջինիս շփումները՝ հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ:

Այսքանից հետո էլ դստեր նկատմամբ բռնության կիրառմամբ, սպառնալիքների ազդեցության տակ իր անձնական ավտոմեքենայի մեջ բռնելով դստեր ձեռքերից՝ փակել է նրա բերանը և բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Մանրամասներն՝  pastinfo.am

Դիտվել է 328 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy