Հայաստանում կարող են թույլ տալ 9-ամյա աղջիկների ամուսնություն

ՀՀ Ազգային ժողովում 2015 թվականի՝ ապրիլի 8-ին, ձայների 85` կողմ, 0` դեմ և 27` ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով, 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը պետք է դառնար 12-ամյա:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից օրենքը գործողության մեջ է մտել, սակայն պետք է նկատել, որ իրականության մեջ օրենքի կատարումը դժվարությունների է հանդիպում: Խոսքը հատկապես վերաբերվում է այն դժվարություններին, որոնք առկա են եզդիաբնակ համյանքներում:

Միայն Արմավիրի մարզի 5 գյուղերում, որտեղ հայերի հետ համատեղ ապրում են նաև եզդիներ, 32  եզդի երեխա չի հաճախում դպրոց, որից 19 իգական սեռի, իսկ 13-ը՝ արական: Այս տեղեկատվությունը Politik.am-ը ստացել է Սինջար եզդիների ազգային միավորում հ/կ մամուլի կենտրոնից:

Politik.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստվում է փոփոխությունների ենթակել Հանրակրթության մասին օրենքը, որպեսզի հնարավորություն տրվի եզդի ծնողներին ցանկության դեպքում դպրոց չուղարկել իրենց երեխաներին:

Փաստորեն նախարարությունը կոտրվում է խավարամտության կողմնակիցների առաջ ու հնարավորություն է տալիս որոշ ծնողների՝ ազգային ավանդույթների անվան տակ, զրկել իրենց աղջիկներին կրթության իրավունքից:

Սա իսկապես վատ ավանդույթ կդառնա: Ի վերջո մի օր էլ կարող են ոտքի կանգնել մահմեդականության մի քանի հետևորդներ ու պահանջել, որ հնարավորություն տրվի իրենց 9-ամյա աղջիկներին ամուսնացնել, քանի որ ըստ իրենց կրոնի դա նորմալ երևույթ է: Ու չի բացառվում, որ ՀՀ պետական մարմինները ընդառաջ գնան ու Ամուսնության մասին օրենքում կատարեն փոփոխություններ և հնարավորություն տան 9 տարեկան աղջիկներին ամուսնացնել:

 


Այս թեմայով