Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանում կարո՞ղ է մեկ անձը քվեարկել 15 անգամ

Հայաստանում կարո՞ղ է մեկ անձը քվեարկել 15 անգամ

10610712_357496061079188_5049983527253582503_nՀՀ վիզաների և անձնագրային ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը բացառում է, որ օրինակ՝ 15 անձնագիր ունենալով՝ անձը կարող է 15 անգամ մասնակցել քվեարկությանը:

 «Դրանք հայտարարություններ են, որոնք իրոք մոլորեցնում ենք հանրությանը»,- ասաց անձնագրային և վիզաների վարչության պետն այսօր ոստիկանությունում կազմակերպված ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ քննարկման ժամանակ, երբ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ Հովհաննես Մարգարյան անուն-ազգանվամբ բազմաթիվ անձինք կան:

 Ի պատասխան` Մնացական Բիչախչյանը վստահեցրեց, որ կա միայն մեկ Հովհաննես Մարգարյան, Շիրակում՝ մի քանիսը, այն դեպքում, երբ Հովհաննես Մարգարյանը կրկնվող անուն-ազգանուն է:

 «Նույնականացման քարտի վրա գրված է անուն-ազգանուն-հայրանուն, ծննդյան տարեթիվ և ընտրացուցակներում կրկնվող անձանց տվյալները 218-ն են»,-տեղեկացրեց Մնացական Բիչախչյանը:

 Նա կրկնեց ոստիկանության այն մոտեցումը, որ նույնականացման քարտ ունեցողների անունները տպագրելու ծրագրային հնարավորություն այս փուլում չկա:

Դիտվել է 63 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy