Հայաստանում կարելի է ժամում 15-30 դոլար վաստակել. ի՞նչ է առաջարկում IT-TALENTS ինովացիոն կենտրոնը

IT-TALENTS ինովացիոն կենտրոնի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Հովհաննիսյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում մարդկության համար առավել մեծ հնարավորություններ են ստեղծվել: Այսօր կարելի է տանիցդ ուրս չգալ, աշխատել սեփական համակարգչի առաջ ու մեծ գումարներ վաստակել: ՏՏ ոլորտում, վեբ ծրագրավորմամբ առցանց աշխատելով, այսօր կարելի է ժամում վաստակել միջինում 23 դոլար: Politik.am-ը այսօր ներկայացնելու է Հայաստանի ՏՏ ոլորտի կարևորագույն ուսումնական կենտրոններից մեկի կողմից ուսուցանվող ծրագրերը: Մեր ուշադրության կենտրոնում այսօր հրաշալի մասնագետներով համալրված IT-TALENTS Association-ն է:

IT-TALENTS-ը  ինովացիոն կենտրոն է, որտեղ աշխատում են փորձառու վեբ ծրագրավորողներ, ստեղծելով տարբեր վեբ կայքեր, նաև տրամադրում են կատարյալ միջավայր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նորագույն տեխնոլոգիաներով ու ծրագրավորմամբ, մոտիվացված են և ունեն ստեղծագործ գաղափար ու սովորելու ցանկություն։

Կենտրոնում դասավանդվում է վեբ ծրագրավորում բոլոր նրանց համար, ովքեր ունեն զրոյական նախնական գիտելիքներ, բայց մեծ ցանկություն՝ դառնալու ծրագրավորող: Politik.am-ի զրուցակիցն է IT-TALENTS ինովացիոն կենտրոնի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Հովհաննիսյանը։

Հայաստանում գնալով զարգանում է  IT որորտը շատանում են աշխատատեղերը նաև կան բազմաթիվ  6 ամսյա կրթական ծրագրեր, ինչ եք կարծում, որո՞նք են ձեր առաջարկած ծրագրի առավելությունները:

 -Մենք ինքներս ծրագրավորողներ ենք, ու մեր մշակած ծրագիրն այնպիսին է, որ մենք պատրաստենք կադրեր, որոնց մենք 6 ամիս հետո կտեսնենք մեր կողքին` մեր կամ մեր գործընկեր կազմակերպություններում աշխատելիս: Այս հեռանկարը վերցնելով` մենք մշակել ենք մի ծրագիր որպեսզի այդտեղ որևէ բացթողում չլինի: 6 ամիս հետո մենք ակնկալում ենք ունենալ ուսանողներ, որոնք ռեալ պատրաստ կլինեն աշխատել: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանց ապահովենք աշխատանքով, իհարկե կախված նրանց աշխատասիրությունից: Մեր կենտրոնը նորաբաց է,  բայց արդեն ունենք ուսանողներ, որոնք ընդգրկված են տարբեր պրոյեկտներում:

Նոյեմբերի 6-ից կմեկնարկի նաև IT մարքեթինգի դասընթացը, որը հնարավորություն կտա ոչ միայն ընտրել ճիշտ մարտավարություն և ստեղծել IT պրոդուկտներ,  այլ նաև դրանցով դուրս գալ միջազգային շուկա:

Ծրագրում լինելու է մարքեթինգի հիմունքներ՝ շուկայի ուսումնասիրոթյուն, սպառոների պահանջների ուսումնասիրություն, ճիշտ ապրանքի մարքեթինգային ռազմավարության մշակում, ռազմավարական կառավարման հիմունքներ (strategic management), նաև թվային մարքեթինգ (Digital marketing):

Զրոյական հիմք ունեցողների համար արդյոք վեցամսյա դասընթացը բավարա՞ր է աշխատանքի տեղավորվելու համար:

 — Մեր ծրագիրը հնարավորություն է տալիս բոլորին,  ովքեր ունեն ցանկություն, ունեն աշխատասիրություն: Այդ իսկ պատճառով ծրագիրը մշակվել է այնպես, որ ամենահիմքից, զրոյից ուսուցանվի նյութը: Դասընթացում շատ խիտ ներառված են և տեսությունը և պրակտիկան: Նյութը շատ ծավալուն է և աշխատասիրություն է պահանջում:

Ինովացիոն Դպրոցը՝ նախատեսված 12-16 տարիքային երեխաների համար, արդյո՞ք նրանք պատրաստ են յուրացնել այդ առաջին հայացքից  բարդ նյութը:

 Այդ ծրագիրը կմեկնարկի 2018 թվականից: Երեխաներին սովորեցնելու ենք ֆիզիկայի հիմունքներ, զարգացնելու ենք նրանցմաթեմատիկական մտածողությունը: Սովորեցնելու ենք էլեկտրոնիկայի հետ աշխատել, ընդհուպ մինչև ռոբոտաշինություն:

Ի՞նչ առավելություն է տալիս  12 տարեկանից ծրագրավորմամբ զբաղվելը: Արդյոք այդպիսի ուսանողներն ընգծված առավելություն են ունենում ավելի մեծ տարիքում սկսողներից:

Կա այսպիսի պրակտիկա ծրագրավորումը հեշտ են սովորում հատկապես 15-25 տարեկան հասակում: Դրանից հետո ավելի դժվար է ընկալվում նյութը:

Շատերի կարծիքով սովորելով  IT ոլորտում պետք է տեղափոխվել այլ երկիր, որպեսզի աշխատանք գտնեն: Որն է իրականությունը: Հնարավո՞ր է սովորելուց հետո աշխատանք գտնել Հայաստանումու ո՞րքան կարող են վաստակել ձեզ մոտ սովորող մասնագետները:

Մեզ համար շատ կարևոր է հայրենանվեր գործ կատարելը և դրա համար մենք բացի դասընթացները, նաև կազմակերպում ենք անվճար թրեյնինգներ, որոնց միջոցով մարդիկ կկարողանան պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել, որոնց շնորհիվ կկարողանան աշխատանք գտնել: Հայաստանում հնարավոր է ծրագրավորմամբ վաստակել այնքան գումար, որ բավարարի միջինից բարձր կյանքի համար, 300-400 հազար, 500 հազար, մեկ միլիոն, սահման չկա: Քո բրենդը դառնում է քո գիտելիքը: Անընդհատ գիտելիքները ավելացնելով և զարգանալով՝ հնարավոր է ավելի շատ գումար վաստակել: Սահման չկա:

Ինչ արժի 6 ամսյա դասընթացը, արդյոք կա՞ն զեղչեր

 -Ամսավճարը 60 հազար դրամէ: Այդ ծրագրի 2 փուլերում ունեցել ենք մրցույթներ, որոնց հաղթողները 50 տոկոս, զեղչ են ստացել: 2-րդ տեղերը 30 տոկոս և այդպես շարունակ:

IT-TALENTS-ի Վեբ Ծրագրավորման 6 ամսյա դասընթացը ներառում է․ HTML/HTML5, CSS/CSS3, JavaScript, jQuery, Canvas, Bootstrap, PHP, MySQL, Ajax, OOP, MVC, Git, Laravel, ալգորիթմներ, պրակտիկա. Ծրագրի վերջում մի ամբողջական, պրոֆեսիոնալ կայքի պատրաստում, որի ընթացքում կօգտագործվեն և վերջնական կամրապնդվեն ամբողջ անցած տեխնոլոգիաները։ Ուսման ավարտին ուսանողները կհանձնեն քննություն և կստանան IT-TALENTS- ի ԴԻՊԼՈՄ, դառնալով մեր IT-TALENT-ների զարգացող և օր օրի մեծացող թիմի անդամ։ Քննության արդյունքների հիման վրա՝ լավագույնները կստանան ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ IT-TALENTS-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից։

Ինչպե՞ս կապվել IT-TALENTS-ի հետ

Կոնտակտ.

ք. Երևան, Կորյունի 8

հեռ. 099 778566

www.it-talents.org

 


Այս թեմայով