Հայաստանում կանանց 60 տոկոսը գործազուրկ է

AdibekyanԱյսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց գործազրկությունից: Ըստ սոցիոլոգի Հայաստանում ավելի շատ գործազուրկ կին կա, քան տղամարդ. «Անցած տարի աշխատանք է գրանցված գործազուրկներից աշխատանք է ստացել մոտ յոթ հազար գործազուրկ: Տնտեսությունը վերականգնվում է, աշխատատեղեր են հայտնվում, բայց գործազրկությունը մնում է հիմնական խնդիրներից մեկը:Հայաստանում կանանց՝ 60, իսկ տղամարդկանց 20 տոկոսը չի աշխատում »,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց սոցիոլոգը:

Սոցիոլոգի խոսքով, գործազրկության նպաստը՝ 18.000 դրամն էլ ոչ մի խնդիր չի լուծում. «Դա աղքատության նվազագույն շեմից էլ ցածր է, գոնե 25.000 դրամ պետք է ստանային»:

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով