Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում

Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում: Տեւական ժամանակ է՝ «ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ-գտնվող անձանց հարազատնե­րը՝ դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների՝ այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիների պատ­ճառով: Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական հնչեղություն ու­նեցող դատավարություններն են: Դատական ու իրավական համակարգը ողջ ուժերը կենտրոնացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամների, ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաեւ Նորք-Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի զինված խմբավորման անդամների գործով դատական նիստերի վրա, եւ այդ օրերին աշ­խատում են այլ քրեական գործերով դատական նիստեր չնշանակել: Թե մինչեւ երբ է շարունակվելու այս իրավիճակը, հայտնի չէ. մարդիկ շատ դեպքում հանիրավի կալանավորված են:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով