Հայաստանում խոզի գրիպի 170 հաստատված դեպք կա

gripe-a-n1h1-1-728Այսօրվա դրությամբ Հայաստանում H1N1 գրիպի (հայտնի է նաեւ որպես խոզի գրիպ) 170 հաստատված դեպք կա: Հիվանդների 4 տոկոսը ծանր վիճակում է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: 2015-ի վերջին եւ 2016-ի սկզբին գրանցվել է նաեւ H1N1 գրիպից մահացության 6 դեպք: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

Ինչպես նշել է փոխնախարարը, երկրում այս պահի դրությամբ ՍՇՎ-ի, գրիպի եւ թոքաբորբի բոլոր տեսակների (ներառյալ նրանք, որ գրիպի պատճառով չեն զարգացել) 855 դեպք է գրանցվել: Դրանցից 101-ը հղի կանայք են (նրանցից 37-ի մոտ թեթեւ կամ միջին ծանրության թոքաբորբ է, 672-ը կանայք են: Իհարկե այս հիվանդներից ոչ բոլորի մոտ է H1N1, մեծամասնության մոտ սովորական ՍՇՎ-ներ են, գրիպի կամ թոքաբորբի այլ տարատեսակներ, որոնք այլ` գրիպի հետ չկապված պատճառներ ունեն:

Ինչ վերաբերում է H1N1 գրիպով 170 հիվանդին, նրանցից ընդամենը 4-ն է ծանր վիճակում, մեծամասնությունը նույնիսկ չգիտե իր ախտորոշման մասին կամ արդեն բուժվել է, կամ էլ համապատասխան բուժում է ստանում: Մասնագետները հիշեցրել են, որ գրիպի տարատեսակը հետաքրքրում է ընդամենը բժիշկներին եւ առողջապահության ոլորտի մասնագետներին, իսկ հիվանդի համար գրիպի տեսակները համարյա նույն ընթացքն են ունենում:

Երկրի վերակենդանացման բոլոր բաժանմունքներում այս պահին բուժում է ստանում ընդամենը 77 հիվանդ, որոնցից 11-ը արհեստական շնչառություն է ստանում: Հիվանդներից 4-ը հիվանդանոցում է H1N1 գրիպի պատճառով, մնացած բոլորը` այլ հիվանդությունների: Փոխնախարարը նաեւ նշել է, որ արհեստական շնչառություն ստացող հիվանդներից մեկը ծննդկան է, որն այժմ բարդ վիճակում է (սակայն ոչ H1N1-ի պատճառով) եւ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, նրա երեխայի վիճակը, սակայն, լավ է:

Փոխնախարարի խոսքով, երկրում գրիպի համաճարակ եւ պոռթկումներ չկան, ինչպես եւ չկան անհանգստության եւ խուճապի պատճառներ:

«Հիվանդացման սեզոնային ավելացում կա, համաճարակ չկա», — նշել է Վահան Պողոսյանը` հիշեցնելով, որ 2015-ի մարտին գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացումն անհամեմատ ավելի բարձր էր, քան այժմ, սակայն դրա շուրջ նման իրարանցում չկար:

Փոխնախարարը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել գրիպի կամ ՍՇՎ-ի ախտանիշների ի հայտ գալու դեպքում դիմել իրենց բնակավայրին կից պոլիկլինիկա, ընտանեկան բժշկին կամ թերապեւտին, ոչ թե հիվանդանոցներ, որովհետեւ այսօրվանից բոլոր պոլիկլինիկաներն աշխատում են ընդունված գրաֆիկով:

Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով