Հայաստանում գունավոր հեղափոխության դեպքում կարող եք մարշներդ նվագել Ղարաբաղից

arm139516522058«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:

— Պարոն Դուգին, ինչպե՞ս եք գնահատում եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հետագա ճակատագիրը, երբ տեսնում ենք, որ ՌԴ-ն ուկրաինական զարգացումների ողջ ընթացքում չստացավ իր ամենահավատարիմ բարեկամների՝ Բելառուսի և Ղազախստանի աջակցությունը, որոնց հետ պետք է ձևավորի եվրասիական միասնական տնտեսական միությունը:

— Ճիշտ չի լինի ասել, որ Ղազախստանն ու Բելառուսը չեն աջակցում Ռուսաստանին, դա արևմտյան պրոպագանդայի արդյունքն է, ուկրաինական պրոպագանդայի արդյունքն է, որի նկատմամբ վստահություն չկա: Լուկաշենկոն հրամանագիր է արձակել, որպեսզի Բելառուսի տարածքում ռուսական ռազմավարական ավիացիայի կործանիչներ տեղակայվեն, իսկ Նազարբաևն ավելի փափուկ դիրքորոշում ունի, թեև կանգնում է Պուտինի կողքին: Այս պարագայում ասել, որ ՄՄ անդամ երկրները չեն կանգնում Ռուսաստանի կողքին բացարձակապես սուտ է: Ռուսաստանը Ղրիմում գործեց ստիպված:

Արևմուտքն Ուկրաինայում իշխանության է բերել նեոնացիստական մի խունտայի, անօրինական, ոչ լեգիտիմ, որպեսզի այդ խունտան, ուշադրություն չդարձնելով, որ կան ժողովրդավարական գործընթացներ,  վերացնի Սևաստոպոլում տեղակայված ռուսական ռազմաբազաները, որպեսզի սկսի ակտիվ ազգայնական աշխատանք հասարակության հետ, և որպեսզի Ուկրաինայում սկսի թևածել հակառուսական տրամադրություն: Մայդանի պատճառները հենց Յանուկովիչի  քայլն էր՝ ուղղված դեպի Ռուսաստան: Հենց սրանից էլ ամեն ինչ սկսվեց: Ուկրաինայի մերձեցումը Ռուսաստանին թույլ չտալու համար մտածվեց «Մայդանը», դա ամերիկյան պրոյեկտ էր, որն իրականում իրականացրեց պետական հեղաշրջում: Դրանից հետո ՌԴ-ն, որպեսզի պաշտպանի Ղրիմի ռուս բնակչությանը ցեղասպանությունից, որպեսզի  կանխի  նեոնացիստական իշխանության գոյությունն Ուկրաինայում, որոշում ընդունեց  դիտարկել Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու հնարավորությունը: Այս որոշումները Պուտինն ընդունել է ի պատասխան Կիևում ԱՄՆ գործողությունների, ուստի Ռուսաստանը գործում է ելնելով ստեղծված իրավիճակից: Ռուսաստանը չի ազդել Մայդանի վրա, ճնշումներ չի բանեցրել Ուկրաինայի նկատմամբ, Ռուսաստանը պահպանել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Բայց միջազգային իրավունքում գոյություն ունի ինքնորոշման իրավունք, սա միջազգային իկրավունքի նորմ է, Ամերիկան օգտագործում է այդ իրավունքն ընտրողաբար` ծառայեցնելով իր սեփական շահերին. երբ հարցը Կոսովոյին է վերաբերում Ամերիկան ընդունում է այդ իրավունքը, իսկ երբ ձեռնտու չէ, ապա ԱՄՆ-ն չի ճանաչում:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 75 անգամ
 


Այս թեմայով