Հայաստանում գործող «Առեքսիմբանկ- Գազպրոմբանկը» հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում. «ՀԺ»

yerevan-armenia-27th-june-2014-a-branch-of-the-areximbank-of-the-gazprombank-e5e7pf«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց և ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաև Հայաստանում գործող «Առեքսիմբանկ- Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է:

Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն Է, որը հայտնվում Է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն Էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա դեկտեմբերին։ Մեզ հետ զրույցում «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի» հանրային կապերի պատասխանատու Ելենա Մարկովան դժվարացավ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, սակայն նշեց, որ աշխատում են սովորական ռեժիմով և որևէ բան իրենց մոտ չի փոխվել։ Որպես օրինակ նա բերեց հենց «ՎՏԲ Հայաստանի» գործունեությունը, որի վրա կես տարի գործող պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 93 անգամ
 


Այս թեմայով