Home » ԺԱՄԱՆՑ » Հայաստանում գինեսի նոր ռեկորդ կսահմանվի

Հայաստանում գինեսի նոր ռեկորդ կսահմանվի

maxresdefaultՄանվել Մամոյանը պատրաստվում է գինեսի նոր ռեկորդ սահմանել: Հոկտեմբերի 23-ին ժամը 15:00-ն Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում նա կգրանցի աշխարի մասշտաբով դեռևս չգերազանցված ռեկորդ՝ կիրականացնի ուղղահայաց դիրքում 25 հենում ծալում վարժությունը մեկ րոպե ժամանակահատվածում: Մինչ այս գրանցված ռեկորդը մեկ եղել է 20 ձգումը: Մանվել Մամոյանը իր այս ռեկորդը խորհրդանշական է համարում: Նա ասում է, որ իր գրանցած ռեկորդը նվիրում է աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նույն օրը և նույն տեղում Մանվել Մամոյանը կսահմանի նաև մեկ այլ ռեկորդ, բայց այս անգամ այդ ռեկորդը կգարնցվի Հայաստանի Դյուցազնագրքում: Նա կիրականացնի դրոշի դիրքում ձգումներ:

Դիտվել է 123 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy