Հայաստանում գեյ ամուսնություն է տեղի ունեցել

miaserakan«Հայկական Ժամանակ» (ՀԺ) օրաթերթը այսօրվա իր համարում պատմել է Հայաստանում ապրող միասեռական մի ընտանիքի մասին: Պարզվում է՝ նույնասեռականների ամուսնություն տեղի է ունենում նաև Հայաստանում։ Այդպիսի մի դեպք հայտնի է դարձել ՀԺ-ին։ Թերթը գրում է. տղաների այս զույգը փոքրիկ հարսանի֊քից հետո այժմ միասին է ապրում՝ նրանցից մեկի ծնողների հետ։ Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել, չեն պսակադրվել նաև եկեղեցում՝ միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Փաստին համակերպվել են երիտասարդների ծնողները։ Երևանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիր ունեն հարևանները։ Մոտավորապես երեք շաբաթ առաջ, Երևանի թաղամասերից մեկում հարսանիք էր։ Հարսանիքը տեղի ունեցավ ռեստորանում։ Ամուսնանամ էր տան տղան՝ Գեղամը (թեմայի յուրահատկությունից ելնելով, բոլոր անունները փոխված են, իսկ կոորդինատները չեն նշվում.- խմբ.) Նարեկի հետ, ում որպես («հարս» որոշել էր բերել իրենց տուն։ Գեղամը 25 տարեկան է, ունի բարձրագույն կրթություն։ Մասնագիտությամբ ապրանքագետ է և աշխատում է խանութում։ Նարեկը 22-23 տարեկան է, չի աշխատում։ Տիկին Սուսաննան տնային տնտեսուհի է։ Նա տղաներից մեկի մայրն է, իսկ մյուսի սկեսուրը։ Նա այլևս չի գնում սուրճի սեղանի շուրջ բամբասելու հարևանների հետ, քանի որ այժմ բամբասանքի միակ թեման իր ընտանիքն է։ Հարևանների զայրույթն աննկարագրելի է։ Նույնիսկ մարդիկ կան, որ ցանկանում են փոխել իրենց թաղամասը, միայն թե ամեն օր ականատես չլինեն այդ վիճակին։ Հարևանների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ Գեղամը խելոք երեխա է եղել, դպրոցում էլ շատ լավ է սովորել։ Ծնողները շատ էին հպարտանում նրանով։ Հարևանները հիշում են. որ նա միշտ շփվել է տղաների հետ, բայց դա բոլորը նորմալ են համարել։ Իրենք այլևս հարևանություն չեն անում այդ ընտանիքի հետ և ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել այդ «խայտառակությանը»։ «Հայկական Ժամանակին» հաջողվել է զրուցել այս ընտանիքի մոր՝ տիկին Սուսաննայի հետ.

— Ինչպե՞ս համակերպվեցիք տեղի ունեցածին և այդպիսի տարօրինակ հարս բերեցիք ձեր տուն։

— Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Այն, ինչ հիմա իմ տանն է կատարվում, թշնամուս չեմ ցանկանա: Չեմ հասկանում՝ որտեղ եմ սխալվել նրան դաստիարակելու հարցում, որ հիմա նման փաստի առաջ եմ կանգնել…

Հրապարակումն ամբողջությամբ  կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում:

Դիտվել է 399 անգամ
 


Այս թեմայով