Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը արմատական ընդդիմադիր է

Մոսի«Հայկական իրականությունում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա։ Պարզվում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը կարող է արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ։ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի զարմիկն է՝քրոջ որդին։

Այսօր Գրիգորյանը նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվողների շարքերու՛մ է, իսկ նրա քեռին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն է և սահմանադրական հանրաքվեի ժամանակ զինվորներին շարայինով ուղարկելու է կողմ քվեարկելու։ Արմեն Գրիգորյանև իր և քեռու անհամատեղելի հայացքների մասին, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց «Ժողովուրդ» օրաթերթին. «Բայց ով է ասել, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի բարեկամն է, պետք է երկուսն էլ նույն դիրքորոշումն ունենան, որևիցե տեղ գրված չի, որ եթե ինչ-որ մեկը մեկին բարեկամ է, երկուսն էլ նույն դիրքորոշումը պետք է ունենան»։ Դե, իհարկե, անշուշտ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 275 անգամ
 


Այս թեմայով