Հայաստանում ԱՄՆ դեսպանը զբաղվելու է ԼՂ հակամարտության կարգավորմամբ

desՀայաստանում վերջերս նշանակված նոր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է իր գործունեության առաջնահերթխնդիրների մասին: Դրանք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ազատ և բարգավաճ Հայասատանի կառուցման հարցում օգնությունը, որն ապրում է իր հարևանների հետ խաղաղության մեջ,-գրում է «Независимая Газета»-ն:

Միևնույն ժամանակ Երևանը մեղադրել է Բաքուին, որ նա հրաժարվում է փոխվստահության ամրապնդմանն ու հրադադարի ռեժիմի պահպանման հարցերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններից:

Իրավիճակը Լեռնայի Ղարաբաղում շփման գծում շարունակում է մնալ չափազանց լարված մի քանի ամիս շարունակ: Գրեթե ամեն օր խախտվում է հրադադարը: Կան զոհեր:

Օրերս ադրեբեջանական կողմի կրակոցներից զոհվել է 25-ամյա զինվոր, որը մշտական հիմունքներով ապրում էր Ռուսաստանում: Նա վերադարձել էր Հայաստան իր պարտքն կատարելու համար:Համաձայն ՌԴ և ՀՀ պաշտպանության գերտեսչությունների միջև ստորագրած պայմանագրի, հայերը, որոնք ապրումեն Ռուսաստանում, կարող են ծառայել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի շարքերում, և ըստ ցանկության ՝ՀՀ Զինված ուժերի շարքերում:

Երկուշաբթի ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը ավելի ինտենսիվ և հարձակումների ժամանակ օգտագործում է ոչ միայն հրազենային, այլ նաև հրետանային զինամթերք:

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ Հարվային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչ Գերբերտ Զալբերի հետ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձրել կտրուկ ավելացած Բաքվի սադրիչ գործողություննեերի վրա:«Անցած շաբաթվա վերջին Մյունխենյան կոնֆերենցին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ընդունել համանախագահների կողմից առաջարկած որպես հիմք միջազգային իրավունքի երեք սկզբունքները»,-ասել է Զալբերին Նալբանդյանը:

Եվ, իրոք: Ադրբեջանի նախագահի մի շարք մեկնաբանություններ միանշանակ տպավորություն թողեցին: Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտությունը համեմատեց Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ,ինչը հակառուսական հնչողություն ստացավ:Եվ դա, ինչպես նշեցին մի շարք փորձագետներ, զարմանալի էր, քանի որ մինչ այս Ադրբեջանի ղեկավարությունը խուսափում էր Մոսկվային հետ առճակատվել:

«Ուկրաինայի հակամարտությունը և հայ-ադրբեջանական հակամարտությունը միմյանց հայելային պատկերներն են»,-Մյունխենում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ըստ նրա, եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված լիներ, ապա Ուկրաինայում չէր լինի այն, ինչ եղավ:«Այստեղ գործողությունները զարգանում են նույն սցենարով, նոյն կերպ խախտվում է տարածքային ամբողջականությունը, նույն հետևանքները, օկուպացիա, անջատողականություն»: Ալիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունով ավելի քան 22 տարի զբաղվում է ԵԱՀԿ հատուկ խումբը, սակայն «ոչ մի արդյունք չի նկատվում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ բարձր արդյունավետությունից դժգոհ է ոչ միայն ադրբեջանական կողմը: Հայկական կողմն, օրինակ, կարծում է, որ միջազգային դիտորդների ու միջնորդների պասիվությունը հիմնական պատճառներից մեկն է, որ Ադրբեջանը կարողանում է մեկը մյուսի հետևից հրաժարվել շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված նախաձեռնություններից:

Սակայն, կարծես, Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ԵԱՀԿ-ն նոր մեխանիզմներ չունի:

Նման ծանր պայմաններում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլզ իր գլխավոր նպատակն է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությա լուծումը:«Երևանում իմ առաջնահերթություն է լինելուՄինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ աշխատելը, որ հասկանամ, ինչպես դեսպանատունը և ես անձամբ կարող ենք օգնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու խնդրին»,-հայտարարել է Միլզը: Նա ընդգծել է՝ Երևանի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանն է, որն իր հարևանների հետ ապրում է խաղաղության մեջ:

Միլզի խոսքերը Հայաստանի փորձագետներ շարքերում ոչ միանշնակ արձագանք ստացան: Ոմանք կարծում են, որ դրանք հերթական հերթապահ խոսքեր են, իսկ հայատարած նպատակները այն շարքից են, որ «ավելի հեշտ է ասել, քան անել»:

Սակայն կան նաև փորձագետներ, որ կարծում են, թե Միլզի հայտարարություններն ուղղված են ներքաղաքական պայմանների փոփոխությանը, Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխությանն ու ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը Հայաստանում և, համապատասխանաբար, Հարավային Կովկասում: Դրա համար հարմար ժամանակ է, ինչը նրանք մեկնաբանում են Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանությունից հետո Երևանի ու Մոսկվայի միջև ստեղծված հարաբերություններով»:

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով