Հայաստանում ԱՄՆ դեսպանը Արցախի խնդրի մասին

milsՀայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը:

 «Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին: Ես կարծում եմ, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 94-95 թվականներ հրադադարի համաձայնագրին: Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն»,-ասաց նա:

 ԱՄՆ դեսպանը  նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: «Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում»,-ասաց նա:

 

 

Դիտվել է 142 անգամ
 


Այս թեմայով