Հայաստանում աղքատությունն աճել է, իսկ հարուստների թիվն ամփոփոխ է մնացել

arm133529246561Երջանիկ ազգերի ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են կղզային երկրները, լատինամերիկյան երկրները, որտեղ մարդկանց հավակնությունների մակարդակը ցածր է և պահանջմունքների բավարարումը բավականին հեշ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հայաստանն այդ ցուցակում վերջին երկրորդն է: Հայաստանում աղքատների թվաքանակը հինգ տարվա ընթացքում աճել է, իսկ ունեվորներինը` նվազել: «Հարուստների թվաքանակը ոնց կա այնպես էլ մացել է»,- ասաց Ահարեն Ադիբեկյանը հղում կատարելով իր ղեկավարած կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Այսուհանդերձ, ըստ սոցիոլոգի այս թվերը պետք է բազմաատկել երկու անգամ, որպեսզի ստանանք աղքատության իրական տվյալները:

 


Այս թեմայով