Հայաստանում աղքատությունը խորանում է

AP74479-copy2«Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, ինչը վկայում է երկրում աղքատության խորացման մասին։ Դա երևում է անգամ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշներից։

ԱՎԾ-ի՝   երեկ   հրապարակած   տեղեկանքի   համաձայն, այս տարվա հունվարին առևտրի ծավալները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 1.7 տոկոսով։ Այսինքն, մարդիկ ավելի քիչ ապրանքներ են գնում, քան մեկ տարի առաջ։ Ինքնին 1.7 տոկոսի անկումը սարսափելի չէր լինի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Անցած տարվա հունվարին, որի հետ համեմատության մեջ է դրվում այս ցուցանիշը, առևտրի ծավալները արդեն իսկ գահավիժել էին 7.5 տոկոսով։ Այլ կերպ ասած, այս տարվա հունվարին առևտրի ծավալը նվազել է արդեն իսկ նվազածի համեմատ։ Ուշագրավ է, որ անցած ողջ տարվա   ընթացքում   բնակչության   գնողունակությանը նվազում էր պաշտոնական վիճակագրության կողմից տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում տպավորիչ աճերի ֆոնին։ Այս տարվա առաջին ամսին նույն պատկերն է. տնտեսության բոլոր ճյուղերում իբր աճ է գրանցվել, աճել է նաև միջին աշխատավարձը, բայց մարդիկ շարունակում են աղքատանալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով