Home » Real Politik » Հայաստանում ադրբեջանական հեռուստաալիք է հեռարձակվում

Հայաստանում ադրբեջանական հեռուստաալիք է հեռարձակվում

9b5d029a152987b9547601716025e126Այս օրերին իշխանական որոշ շրջանակներ և նրանց սպասարկող դեմքեր քննադատական մոտեցում են ցուցաբերում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ: Իշխանության խոսնակները հայտարարում են, որ պետք է չէ քննադատել իշխանություններին և որոշ գեներալներին, քանի որ այդ կերպ օգնություն է տրամադրվում ադրբեջանական քարոզչամեքենային ու խուճապ է տարածվում հանրության շրջանում: Սակայն չգիտես ինչու այս անձիք և շրջանակները չեն նկատել, որ երկար ժամանակ է Հայաստանում հեռարձակվում է ադրբեջանական CBC հեռուստաալիքը: Այս հեռուստաընկերությունը լուրեր է հեռարձակում հայերեն, ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով: Ի դեպ այս հեռուստաալիքը հրաշալի որակ է ապահովում անգամ արբանյակային ալեհավաքների բացակայության դեպքում:

Ի դեպ այս հեռուստաընկերությունը ստեղծված է զուտ հակահայկական քարոզչություն իրականացնելու համար և իրենց հաղորդումներին հետևելով հասկանալի է դառնում, որ թիրախներից մեկը նաև Հայաստանի բնակիչներն են:

Հիմա գուցե մեր իշխանությունները տեղի լրատվամիջոցների օբյեկտիվ աշխատանքը քարկոծելու փոխարեն փորձեն խլացնել CBC հեռարձակումները:

Դիտվել է 1,391 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy