Հայաստանով, թե՞ Ադրբեջանով. Քալաձեն դեռ չի կողմնորոշվել

Kaxa_Kaladze_010612Իրանը կարող է Վրաստանին գազ մատակարարել Ադրբեջանի տարածքով: Այս մասին հայտարարել է Վրաստանի  փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն՝ նշելով, որ  այս պահի դրությամբ առկա է իրանական գազի մատակարարման երկու ճանապարհ՝ Ադրբեջանով կամ Հայաստանով:

«Shana» գործակալության հաղորդմամբ՝ Քալաձեն նշել է  նաև, որ Իրանն ու Վրաստանը կարող են մեկնարկել էլեկտրաէներգիայի փոխանակումը. Վրաստանը կարող է Իրանին մատակարարել էլեկտրաէներգիայի ավելցուկը գարնանն ու ամռանը Հայաստանով և ստանալ այն ձմռանը, երբ երկրում ավելանում է էլէներգիայի սպառման ծավալը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Քալաձեն պաշտոնական այցով Իրան է մեկնել փետրվարի 15-ին:

Դիտվել է 83 անգամ
 


Այս թեմայով