Հայաստանն ստանձնեց Ֆրանկոֆոնիայի նախագահությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի նախագահության լիազորությունների փոխանցումը Մադագասկարից Հայաստանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է համախմբվել համամարդկային արժեքների շուրջ, խթանել փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքների տարբեր հատվածների միջև:

«Դա շատ գեղեցիկ ձգտում է, որ ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասին»-ը, և որոնք իրենց տեղն են գտել այն կոչում, որ մենք միասին պետք է անենք: Մեր ցանկությունն է նաև ամրապնդել համագործակցությունը և հաղորդակցությունը Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային և ենթատարածաշրջանակային կազմակերպությունների միջև տարբեր բնագավառներում, որոնք վերաբերում են խաղաղությանը, անվտանգությանը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, կայուն զարգացմանը կամ մարդու իրավունքների ապահովմանը, որովհետև այդ համագործակցությունները թույլ կտան ավելի արդյունավետ կերպով արծարծել այս հարցերը, իսկ Ֆրանկոֆոնիային՝ հաստատվել որպես միջազգային հարաբերությունների դերակատար:

Վստահաբար, ժամանակն է բացված հայտարարել ֆրանսերենի շուրջ համախմբված պետությունների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը»,- ասաց վարչապետը:

Այս թեմայով