Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հավատարիմ մնալ Ղարաբաղյան համակարտության խաղաղ կարգավորման սկզբունքին. ԱԱԽ քարտուղար

Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքին, ՌԴ կատարած այցից հետո «Հրապարակում» հաղորդմանն ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գիրգոյանը:

«Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին ենք խոսել ու և՛ Ռուսաստանը, և′ Հայաստանը շարունակում են մնալ այդ սկզբունքների շրջանակներում, որն է` խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», — ասել է ԱԽ քարտուղարը:

Նա ընդգծել է` դա Հայաստանի ռազմավարական դաշնակից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է:

Այս թեմայով