Հայաստանն ունի առավելություն ավիատոմսերի գնի առումով

արծվիկԱզգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է քննարկվել 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականը: ԱԺ-ի տնտեսական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց նախորդ տարի իր գերատեսչության կատարած աշխատանքնները: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղի ունեցավ, երբ հայտարարվեց Բաց երկնքի քաղաքականությունը: Քոքոբելյանը նշեց, որ ինքնաթիռների տոմսերը թանկացան դրանից հետո, իսկ Հայաստանի ավիացիան ավիրվել է: Արդյո՞ք չեք գտնում, որ բաց երկնքի քաղաքանությունից հետո ավիրվեց ավիացիայի դաշտը՝ հարցրեց Խաչատուր Քոքոբելյանը:

«Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ներկայացնել Հայաստանում, Վրաստանում Ադրբեջանում, նկատի ունեմ՝ Թբիլիսի, Բաքու քաղաքներում օդանավակայանների գներն օդանավի հաշվով, որի արդյունքում դուք կտեսնեք, որ Հայաստանն ունի առավելություն գների առումով»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ պատգամավորին կուղարկի այդ տվյալները:

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով