Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է. Սերգեյ Շոյգու

Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն ու գործընկերն է, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը։

«Մենք բազմիցս հաստատել ենք դա մեր գործողություններով, համատեղ ծրագրերով և միջոցառումներով, որոնք տարիներ շարունակ հաջողությամբ իրականացրել ենք: Սա վերաբերում է նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը», — ասել է Ս. Շոյգուն։

Այս թեմայով