Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր են և կասկած չկա, որ այդ հարաբերությունները եղբայրական են

Նիկոլ Փաշինյանn այսօր միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան, այն դեպքում երբ իր թիմը գա իշխանության։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին կարող են պատասխանել միատեսակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր են և կասկած չկա, որ այդ հարաբերությունները եղբայրական են։ Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան», — ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան։

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ոչ թե քննադատել, այլ լուծել այդ խնդիրները երկխոսության միջոցով։

 

Այս թեմայով