Հայաստանի և Չինաստանի միջև ազատականացվում է օդային հաղորդակցությունը

կառավարության նիստՀՀ կառավարությունը հավանություն տվեց Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագրի ստորագրմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում ք աղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:

«Գործող Համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը, և սահմանվել են պետություննե րի կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ»,- ասել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև գործող համաձայնագրի վերանայումը և արդիականացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը և կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Համաձայնագրի վերանայումը հ ամարում է

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով