ԱԺ պատգամավորների միջնորդությունը մերժվել է. Քոչարյանը կմնա կալանավորված

Հայաստանի Հանրապետական կուսակցության հրապարակած ցուցակը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների ցանկին, տարբերվում է ՀՀ Գլխավոր դատախազության մոտ առկա ցուցակից։

Այս մասին politik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն, մերժվել է: Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:

 

Այս թեմայով